Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ճարմանդի հետ միասին բաղկացած է 28 զարդատախտակից, որոնք հագցված են կաշվե ժապավենին: Զարդատախտակների մի կողմն ունի աղեղնաձև կտրվածք, մյուս կողմը՝ աղեղնաձև դեպի դուրս, այնպես, որ դրանք հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատաման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր: Զարդատախտակների կենտրոնում՝ քառաթև հորինվածք: Զարդատախտակի դեպի դուրս կորացող հավելվածի վրա կան ծաղկազարդեր: Զարդատախտակների մի եզրն ալիքաձև ձևավորումների շարք է կազմում: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1428 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-226