Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կաշեգոտու վրա հագցված են թամբաձև ճարմանդը և 64 զարդատախտակ, որոնց ստորին մասն ունի ալիքաձև-օղակավոր ձևավորում: Զարդատախտակները երկու տիպի են՝ մի մասն աղեղնաձև կտրվածքով դեպի ներս, մյուսը՝ դեպի դուրս, ուր հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Պատրաստված է ձուլման տեխնիկայով: Զարդանախշման երկրորդական աշխատանքները կատարված են փորագրման և սևադապատման միջոցով: Ոսկեջրած է: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, պատրաստող վարպետի կամ դրոշմողի անուն-ազգանվան սկզբնատառերը՝« AO, ԱԲ, ՄՄ»: Երկարություն (սմ)՝  79 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409