Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից կազմված ճարմանդից ( մեկին կից էլիպսաձև հավելված կա), արծվագլուխ երկու տախտակից, երկու խաչաձև, երեք աստղաձև զարդակոճակներից։ Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա կան մեկական էլիպսաձև ելուստներ։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Պատկերված են նաև կիսալուսիններ, վեցթևանի աստղեր։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  739/24 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-101