Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են երկմաս ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով վերջավորությամբ երկու զարդատախտակներ և վեց ռուսական դրամներ ՝ 3-ը 20 կոպեկանոց , 3-ը՝ 15։ Եվ ճարմանդի զարդատախտակները, և ճարմանդի մասերը պատկանել են տարբեր գոտիների։ Զարդատախտակները պատրաստված են կռման , ձուլման տեխնիկայով ,ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված բուսանախշերով, թռչնապակերներով։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ գմբեթաձև ելուստ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2625/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-454