Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թավշյա կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկշարք արծաթյա դրամներ և երկմաս ճարմանդը: Ճարմանդը երկու մասից է, մեկին կից կա կլոր հավելված, որի կենտրոնում՝ գմբեթաձև մի մեծ ելուստ: Հավելվածի վրա ագուցված է 4, իսկ զարդատախտակների վրա՝ երկուական գուանավոր ապակիներ: Ունի երեք եզրագոտի. առաջինը՝ հատիկանախշ, երրորդը՝ ոլորված լարերով կիսակլոր շրջագծերի միակցություն, երկրորդը՝ դրվագազարդ քառաթև ծաղիկներ: Նույն տեխնիկական եղանակներով և նույնատիպ զարդամոտիվներով է զարդանախշված հավելվածը: Դրամները 22-ական ռուսական և պարսկական են: Նյութը՝  արծաթ, կաշի, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Չափս՝  80 x 6.5 Քաշ (գր)՝  426.4 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1990/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-388