Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկմաս ճարմանդը և 6 զարդակոճակ: Ճարմանդը լայն է և երկար, մասերից մեկին կից կա ութաձև հավելված, որի հակառակ կողմում ամրացված է փականի կեռիկը: Զարդակոճակները ծաղկաձև են: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի կենտրոնում ամրացված է մեկ գմբեթաձև, վեցանիստ, գնդաձև վերջավորությամբ ելուստ: Կատարված է փորագրման, սևադապատման, հատիկանախշման, ձուլման տեխնիկայով: Զարդանախշը` բուսական: Ողջ ֆոնը ծածկված է սևադապատ բուսանախշերով, իսկ եզրերը` հատիկանախշով: Ունի արաբատառ արձանագրություն: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  89 x 7 Քաշ (գր)՝  561.8 Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4028/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-513