Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե գոտու վրա՝ ճարմանդի մոտ, հագցված են մի կողմում 4, մյուսում՝ 8 կարճ զարդատախտակ, որոնք դեպի դուրս ունեն սիմետրիկ կրկնակի ելուստներ:8-ից 5 զարդատախտակն ունի ելուստների վրա ամրացված արծաթից կերտված մարդու փոքրիկ աչք: Գոտին ունի նաև դրսից ամրացվող 3 զարդատախտակ, որոնք ավելի երկար են, կենտրոնում ունեն ուռուցք, կրում են բուսական զարդանախշեր, մի կողմից ունեն սլաքաձև, իսկ մյուս կողմից՝ կամարաձև տեսք: Գոտու ետնամասում ամրացված են 3 կիսագնդաձև զարդեր: Ճարմանդն ունի բուսական նախշեր: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  454.5 Հայտնաբերման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3294/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-499