Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կաշեգոտու վրա փոկի միջոցով ամրացված են ծնող զույգ թռչունների պատկերով, ծաղկաձև վերջավորությամբ երկմաս ճարմանդը, սլաքաձև վերջավորությամբ, զույգ թռչնագլխի պատկերով երկու զարդատախտակ, վեց խաչաձև և մեկ աստղաձև զարդակոճակներ: Ճարմանդի մասերից մեկին կից կա ձվաձև հավելված, որի կենտրոնում, զարդատախտակների և զարդակոճակների վրա համեմատաբար փոքր, գմբեթաձև ելուսներ կան: Աշխատանքը կատարված է ձուլման և կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով վրան պատկերվել են բուսական և թռչնակերպ պատկերներ: Նյութը՝  արծաթ,սևադ, կաշի. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի սկիզբ Չափս՝  72 x 6 Քաշ (գր)՝  248.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2677/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-468