Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտին քանդված է, բաղկացած է երկու մասից՝ ճարմանդից՝ երկու ուռուցիկ, մեկ հարթ, մեկ խաչաձև, դրամ-զարդակոճակներից և սլաքաձև երկու զարդատախտակից: Ուռուցիկ և հարթ զարդակոճակները հյուսածո են և հատիկանախշ: Աշխատանքը կատարված է ձուլման, փորագրման և սևադապատման տեխնիկայով: Զարդանախշը սևադապատ բուսազարդ է, առավել ակնառու ընդգծված են ծաղկամոտիվները: Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, դրոշմագրի տարբերանշանը՝ մարդու գլուխ և ամենայն հավանականությամբ պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «XE»: Նյութը՝  արծաթ, սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  157.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2625/13 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-454