Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված է ուղղանկյուն, խորանատիպ, կտրվածքներով հենքով գմբեթաձև ճարմանդը, 45 նեղ, մի կողմում՝ աղեղնաձև դեպի ներս, մյուս կողմում՝ ծաղկաձև դեպի դուրս կտրվածքով զարդատախտակներ, որոնք հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք, ինչպես նաև մեկ մեծ, երկար, ուղղանկյուն զարդատախտակ, որը միաժամանակ կատարում է ճարմանդի երկրորդ մասի դեր: Գոտին ունի հատիկանախշ ժանյակ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, տարբերանշանը՝ կնոջ գլուխ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Նյութը՝  արծաթ,սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  84 x 4 Քաշ (գր)՝  852.2 Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7005/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-781