Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, երկու զարդատախտակ, խաչաձև երկու զարդակոճակներ, մի մեծ կլոր զարդակոճակ և երկու դրամ: Ճարմանդը զույգ թռչնագլխի պատկերով է, կենտրոնում ունի գմբեթաձև ելուստ: Ճարմանդի մասերից մեկին ունի ձվաձև հավելված, որի կենտրոնում ևս կա նույնպիսի ելուստ: Զարդատախտակները սլաքաձև են, հնգաթև աստղավերջույթով: Ճարմանդի և զարդատախտակների վրա կան երկուական կլոր անցքեր: Արծաթյա մասերը ձուլածո են, ապա փորագրման և սևադապտման միջոցով զարդանախշված բուսական զարդամոտիվներով: Ճարմանդի վրա կա գրություն: Նյութը՝  կաշի,արծաթ սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1589/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-291