Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ճարմանդի 4 զարդատախտակից, երեք վարդակաձև, երկու խաչաձև և մեկ շերեփուկաձև զարդատակոճակներից: Ճարմանդի տախտակները հարդարված են սևադապատ բուսանախշերով: Վարդակաձև կոճակներից երկուսը կատարված են մանրանուրբ հյուսվածքներով: Եզրային զարդատախտակները երկարավուն են և վերջանում են պսակաձև հավելվածով: Զարդատախտակների կեռիկները պղնձից են: Նյութը՝  արծաթ, սևադ, պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  218.2 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433