Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ճարմանդը կազմված է երկու մասից: Մասերից մեկի վրա կցված է ճարմանդի կենտրոնական ձվաձև զարդը, որի կենտրոնում կա վեցկողանի բրգաձև վերադիր զարդ: Նման զարդ, բայց ավելի փոքր կա նաև ճարմանդի մի մասի վրա, իսկ մյուս մասի վրա այն բացակայում է: Ճարմանդի մասերն ունեն նաև կից շարժական զարդատախտակներ, որոնք ուղղանկյունաձև են և ավարտվում են երկգլխանի թռչնի պատկերով: Զարդատախտակներից մեկի վրա կա փոքր, վեցկողանի բուրգ, իսկ մյուսի վրա այն բացակայում է: Մի զարդատախտակի երեսի կողի եզրին կա արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի տարբերանշանը՝ մարդու գլուխ: Գոտու կաշվի վրա կան նաև չորս վարդակաձև կոճակներ և մեկ ութաթև աստղազարդակոճակ: Գոտին սևադապատված է բուսական զարդանախշերով: Նյութը՝  արծաթ,արհեստական կաշի. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  272.5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1997/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-393