Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են 17 զարդատախտակ և ճարմանդը: Ճարմանդը թամբաձև է, կից ունի զարդատախտակ: Զարդատախտակներն ուղղանկյուն են, յուրաքանչյուրը 3.5սմ երկարությամբ, կենտրոնում ունեն փոքրիկ, ուռուցիկ ելուստներ, մի եզրին՝ հատիկաձև ելուստ: Գոտու մի կողմը ամբողջ երկարությամբ ունի ալիքաձև ծաղկանախշ ձևավորում: Հիմնական աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման, հատիկանախշման և սևադապատման տեխնիկայով: Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և կնքողի տարբերանշանը՝ մարդու գլուխ:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՉափս՝ 75սմՔաշ (գր)՝ 468.3Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2635/22
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-455