Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված է 2 մասից կազմված ճարմանդը, (2 սլաքաձև զարդատախտակ, 9 զարդակոճակ, 15 աստղաձև և 4 ալիքաձև)։ Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ։ Հետաքրքիր ձևավորում ունի ճարմանդը։ Ճարմանդը ներկայացնում է երկսեռ թռչուններ՝ էգը և արուն, մեջտեղում ձվից դուրս են գալիս 2 ձագերը։ Արծաթյա մասերի վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդամոտիվներ։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  318/4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  670/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-89