Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված ճարմանդը, 2 լուսնաձև վերջավորությամբ զարդատախտակ, 3 խաչաձև և 4 աստղաձև զարդակոճակներ։ Ճարմանդը, զարդատախտակները և զարդակոճակները ունեն մեկական գմբեթաձև ելուստ։ Զարդատախտակներն ու Ճարմանդի մասրն ունեն 2-ական շրջանաձև անցքեր։ Փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  256.9 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  670/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-89