Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտու վրա հագցված են 17 զարդատախտակներ՝ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակների միացման տեղերը ծածկված են նեղ և երկարավուն զարդատախտակներով: Զարդատախտակների կենտրոնը ձվաձև է և ուռուցիկ՝ սևադված բուսազարդերով: Ճարմանդն ուղղանկյունաձև է ՝ մանրահյուս զարդաշրջանակով, երեք ժապավեններով և տերևաձև հորինվածքով: Ունի փոքր շղթա: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  447 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433