Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  3 սմ լայնությամբ կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են գորտաձև (զույգ թռչնագլխի պատկերով) 2 մասից կազմված ճարմանդը, 1 սլաքաձև, 1 աստղաձև վերջավորությամբ (զույգ թռչնագլխի պատկերով) զարդատախտակներ, 4 աստղաձև, 4 խաչաձև զարդակոճակներ և 1 դրամ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշումը՝ աստղ, ծաղիկ (ոճավորված բուսական պատկերներ), թռչնակերպ և այլն։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  302.2 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1166/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-199