Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են 2 տարբեր գոտիների ճարմանդների մեկական մասեր (տարբերվում են և չափերով և զարդանախշով) 5 աստղաձև և 3 խաչաձև զարդակոճակներ: Ոչ թանկարժեք մետաղի մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի ձվաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (թռչնակերպ) զարդապատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  115.7 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-200