Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են ճարմանդը (ճարմանդին հագնող հարթ զարդատախտակով), 12 նեղ զարդատախտակ և 2 թռչնագլխի պատկերով խաչաձև զարդակոճակ, ամրացված է մեծ գմբեթաձև ելուստ (ելուստի հակառակ կողմում ամրացված են 2 երկարավուն, 1 նավակաձև, մյուսը՝ նույն զարդատախտակների տիպի, բայց համեմատաբար լայն)։ Հարթ զարդատախտակին կա գրություն՝ «ՆՄ» և դրոշմ (զարդատախտակների հակառակ երեսին) «МД» պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը, «84» արծաթի հարգանիշն ու մարդու գլխի պատկեր։ Պատրաստված է ձուլման տեխնիկայուվ, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված է։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՔաշ (գր)՝ 222.4Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1166/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-199