Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված է 18 զարդատախտակ՝ Ճարմանդի հետ միասին, որոնց կենտրոնական մասը զարդանախշված են ալիքաձև բուսանախշերով, որոնք երիզված են ուղիղ գծերով և կետերով։ Ճարմանդը թամբաձև է։ Զարդանախշերի հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84», մարդկային դիմանկարի հետ միասին։ Մի քանիսի վրա նկատվում են նաև վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերն, որոնք լավ չեն կարդացվում։ Դրոշմված են միայն 7 տախտակ։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՉափս՝ 85 x 4Քաշ (գր)՝ 532.1Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2423/13
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-433