Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված է 18 զարդատախտակ՝ Ճարմանդի հետ միասին, որոնց կենտրոնական մասը զարդանախշված են ալիքաձև բուսանախշերով, որոնք երիզված են ուղիղ գծերով և կետերով։ Ճարմանդը թամբաձև է։ Զարդանախշերի հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84», մարդկային դիմանկարի հետ միասին։ Մի քանիսի վրա նկատվում են նաև վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերն, որոնք լավ չեն կարդացվում։ Դրոշմված են միայն 7 տախտակ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Չափս՝  85 x 4 Քաշ (գր)՝  532.1 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/13 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433