Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արհեստական կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով վերջավորությամբ 2 զարդատախտակ և 8 խաչաձև զարդակոճակ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի ձվաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերվել են բուսական, կենդանական, թռչնակերպ ոճավորված պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  ք.Աբովյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  369.8 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1157/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-198