Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են 2 մասից կազմված գորտաձև, զույգ թռչնագլխի պատկերով, ծաղկաձև վերջավորությամբ ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 1-ական ծաղկաձև, աստղաձև, քառակող ուռուցիկ զարդակոճակներ և ռուսական արծաթյա «20» կոպեկանոց 1916թ. 1 դրամ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև 1 ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (նաև թռչնակերպ), պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  322.6 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-200