Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև գույնի արհեստական կաշվե գոտու վրա ամրացված են 1 ռուսական, 4 պարսկական արծաթյա դրամներ, 2 վարդյակ և ճարմանդի 4 զարդատախտակը։ Դրանցից եզրայիններն երկարավուն են, ուղղանկյունաձև և վերջանում են ելուստով, որի վրա պատկերված են կիսալուսինն ու հնգաթև աստղը։ Կենտրոնական զարդատախտակների 2 եզրերին պատկերված են թռչնագլուխների ֆիգուրատիվ ուրվագծեր։ Այս բոլորը ծածկված են սևադով կատարված հարուստ բուսանախշերով։ Զարդատախտակները կաշեգոտուն են ամրացված բամբակյա հաստ թելերի և առաջինների վրա գտնվող պղնձե օղակների օգնությամբ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ, պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  340 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1033/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-192