Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա հագցված են ճարմանդի հետ միասին 10 զարդատախտակ։ Զարդատախտակները ծածկված են սևադով, որի ֆոնի վրա պատկերված են աստղաձև նախշ՝ 2 կողմից պարփակված կիսալուսնաձև զարդանախշերով։ Ծաղիկների մի ծայրին կցված է թամբաձև ելուստ։ Ճարմանդի տախտակներն Արցախ-Սյունիքի հանրահայտ ոճին են պատկանում՝ ունեն գորտի ուրվագիծ, նրանցից մեկին կցված է ձևաձև հավելված։ Նրանք բոլորն էլ ծածկված են սևադապատված բուսանախշերով, որոնց կենտրոնում կան կոնաձև վերադիր զարդեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս, Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  472.1 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/21 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433