Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 50 նեղ և երկարավուն, 2 լայն (մի եզրը սրտաձև կտրվածքով) զարդատախտակներ, փոկի միջոցով ամրացված են 4 գմբեթաձև ( ծաղկի պատկերով) 6 ծաղկեփնջաձև զարդակոճակներ և ճարմանդը։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել են։ Լայն զարդատախտակի հակառակ եզրին կա վրացերեն գրություն։ Նեղ զարդատախտակների հակառակ երեսին կան 2 տեսակի դրոշմներ՝ «ЦТХ» «СА», (հավանաբար վարպետի անուն-ազգանվան և հայրանվան սկզբնատառերն են)։ Դրոշմների տարբերությունը վկայում է, որ պատրաստել են տարբեր վարպետներ և պատկանել են տարբեր գոտիների։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  500.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1029/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-190