Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են երկու մասից կազմված ճարմանդը, արծվագլխի պատկերով 2 զարդատախտակ և արծաթյա ռուսական «20» կոպեկանոց 19-րդ դարի 2-րդ կեսի 4 դրամ։ Ճարմանդի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստ, իսկ ճարմանդի մասերից մեկին կից՝ հավելվածի վրա կա ծաղկաձև մի մեծ ելուստ։ Փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր, երկրաչափական պատկերներ, կիսալուսին, աստղաձև զարդեր և այլն։ Դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84»։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  217.5 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  685/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-94