Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են ոճավորված-գորտաձև ճարմանդը՝ էլիպսաձև հավելվածով, զույգ թռչնագլխի պատկերով և ձևավորմամբ երկու զարդատախտակներ, հինգ խաչաձև և չորս աստղաձև զարդակոճակներ: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի կենտրոնում ամրացված է մեկական գմբեթաձև, նիստավոր ելուստ: Աշխատանքը կատարված է ձուլման և կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով վրան պատկերվել են բուսական, թռչնակերպ և երկրաչափական պատկերներ:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՉափս՝ 91 x 5.2Քաշ (գր)՝ 292.7Հայտնաբերման ժամանակը՝ 1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2789/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-479