Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են խորանատիպ կտրվածքներով, նստուկով, թամբաձև ճարմանդը և լայն, ոչ երկար 44 զարդատախտակ, որոնք եզրերին ունեն աղեղնաձև դեպի ներս և դուրս կտրվածքներ այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար՝ ստեղծելով սեղմ շարք: Գոտին ստորին մասում ունի ժանյակ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման, ոսկեջրման և հատիկանախշման միջոցով զարդանախշվել է: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, պատրաստող վարպետի անվանատառերը՝ «ВГ»: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  86 x 4 Քաշ (գր)՝  795.9 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6894/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-764