Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա ամրացված են երկմաս ճարմանդը և երեք շարք հիմնականում ռուսական տարբեր արժեքների 71 դրամ, իսկ դրամների շարքերի միջև ընկած հատվածում մանր, գմբեթաձև, ուռուցիկ ելուստների երկու շարք: Ճարմանդի մասերը լայն են, երկարավուն, ուղղանկյուն մասերից մեկին կից կա կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև ելուստ: Հիմնական աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրմա, դրվագման և հատիկանախշման: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս կամ Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  86.5 x 8 Քաշ (գր)՝  978.5 Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6519/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-702