Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերի միջոցով իրար են միացված 6 ուղղանկյուն-քառանկյուն, երկարավուն և լայն զարդատախտակներ, ինչպես նաև երկմաս, ոճավորված գորտաձև, մի մասին կից էլիպասաձև հավելվածով ճարմանդը: Ինչպես զարդատախտակների, այնպես էլ ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա ամրացված են մեկական գմբեթաձև, կենտրոնում ագուցված փիրուզով ելուստներ: Փիրուզներ են ագուցված նաև զարդատախտակների անկյուններում: Զարդատախտակների զարդերը վերադիր են՝ պատրաստված հյուսման և հատիկանախշման միջոցով: Ամբողջությամբ ոսկեջրած է: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է վարպետի անուն-ազգանվան սկզբանատառերը՝ «ОК»: Նյութը՝  արծաթ, փիրուզ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին- Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  81 x 11.5 Քաշ (գր)՝  1260 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5745/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-629