Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և 51 զարդատախտակ, որոնք մի կողմում ունեն դեպի ներս աղեղնաձև կտրվածք, մյուս կողմում՝ ծաղկաձև դեպի դուրս: Հարակից զարդատախտակները հագնում են իրար՝ ստեղծելով սեղմ շարք: Ստորին մասում գոտին ունի ժանյակ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը՝ փորագրման, սևադապատման և հյուսման: Զարդատախտակների կենտրոնական մասում փորագրմամբ և սևադապատմամբ պատկերված են բազմաթերթ ծաղիկ-վարդակներ: Իսկ զարդատախտակների ֆոնը ծածկված է հյուսածո ոճավորված ծաղկապատկերներով: Ոսկեջրած է: Հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84°: Գոտու վերին զարդատախտակից կախված է օղակներով շղթա:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՉափս՝ 87 x 3Քաշ (գր)՝ 910.4Հայտնաբերման ժամանակը՝ 1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4855/5
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-614