Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են առանց հենքի թամաբաձև ճարմանդը և 58 երկու տեսակի զարդատախտակներ՝ մի մասն աղեղնաձև դեպի ներս կտրվածքով, մյուս մասը՝ դեպի դուրս: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը՝ փորագրման և սևադապատման: Աղեղնաձև դեպի ներս կտրվածքով զարդատախտակներն ավելի լայն են և կենտրոնում ունեն գմբեթաձև ելուստ, իսկ դեպի դուրս կտրվածքովը՝ համեմատաբար փոքր ելուստ, իսկ շուրջը ութթևանի աստղ: Զարդատախտակների մնացած մասը ծածկված է ոճավորված բուսական զարդանախշերով: Ճարմանդի դիմային կողմերում և կենտրոնական զարդատախտակի վրա շատ խորը փորագրված են ծաղկազարդեր: Ստորին մասում գոտին ունի եռաձև, կիսալուսնաձև ձևավորմամբ ժանյակ: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, տարբերանշանը՝ խաչը բռնած երկու ձեռք, վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «ИС»: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  74 x 3.5 Քաշ (գր)՝  510.1 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-619