Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են երկմաս ճարմանդը և 9 երկարավուն, ուղղանկյուն-քառանկյուն զարդատախտակներ: Ճարմանդի առանձին մասերը ոճավորված գորտաձև են, մյուսներից երկուսի կենտրոնում կա ծաղկաձև մեկական ելուստ, իսկ ճարմանդին կից կա էլիպսաձև հավելվածի կենտրոնում մի մեծ գմբեթաձև ելուստ: Զարդատախտակների մի կողմում ամրացված է երկնիստ, կորավուն, հատիկաձև ելուստ: Հիմնական աշխատանքը կատարված է կռման, իսկ հարդարման աշխատանքները՝ փորագրման և սևադապատման միջոցով: Զարդատախտակների կենտրոնում պատկերված են մեկական քառաթև, խաչաձև բուսահորինվածքներ, իսկ շուրջը՝ ոճավորված բուսապատկերներ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Չափս՝  74 x 7 Քաշ (գր)՝  377.7 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4260/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-561