Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 17 զարդատախտակից, որոնք առանձնացված են կաշվե ժապավենի վրա: Զարդատախտակները ձուլածո են: Չորս անկյունում ունեն ուռուցիկ ելուստներ, կենտրոնում՝ ձվաձև ուռուցիկ, որոնք սևադապատված են բուսանախշերով: Զարդատախտակներից յուրաքանչյուրը մի կողմի վրա ունի զարդանախշված ժապավեն, որի տակ է գտնվում զարդատախտակի մի կողմը: Զարդատախտակներից վերջինը ձվաձև ուռուցիկով կտրվածք ունի: Բանալու անցք հիշեցնող անցքեր ունեն վերջինը և նախավերջինը: Ճարմանդն այլ աշխատանք է և տվյալ գոտուն չի համապատասխանում: Ձևավորված ճարմանդի և նրան կից շեղանկյունաձև զարդի վրա կատարված է զուգաթելի աշխատանք, որը համալրված է հատիկաշարով: Նյութը՝  արծաթ, կաշի. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Չափս՝  85սմ Քաշ (գր)՝  454.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2625/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-454