Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կաշվից պատրաստված գոտի է, որի վրա ամրացված են 5 սրտաձև և 11 շրջանաձև արծաթե դետալներ: Ծայրերից մեկի վրա երկարավուն արծաթե գեղեցիկ նախշազարդված ծայրակալ է ամրացված:Մյուս ծայրին գոտին գրկող 2 օղակ է հագցված և մեկ սնամեջ ծայրակալ: Մակերեսները նախշազարդված են: Մեծ ծայրակալի ներսի մասում դրվագված են Հ Մ Ս անվանատառերը: Նյութը՝  Կաշի, արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1969 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-186 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ.-3