Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է թիթեռաձև ճարմանդից և 21 քառանկյուն, կենտրոնական մասը էլիպսաձև և ձվաձև զարդատախտակներից : Զարդատախտակների անկյուններում ամրացված են մեկական գնդաձև ելուստներ: Վերջին երկու զարդատախտակներն ունեն անցքեր: Ճարմանդը ցանցկեն է, հյուսածո, հատիկանախշ: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  592.2 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6880/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-761