Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա հյուսված ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 85 թռչնաձև զարդատախտակներ: Ճարմանդը երկմաս է, լայն և երկարավուն, ուղղանկյուն, ունի կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է մեկ գմբեթաձև ելուստ: Ճարմանդի վրա ագուցված են յոթ հատ գունավոր ապակիներ, ստորին մասում ունի օղակներ: Նյութը՝  ոչ թ.մ., ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  307 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2789/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-479