Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են թամբաձև ճարմանդը կիսալուսնաձև հենքով և 16 ուղղանկյուն քառանկյուն, երկարավուն, մի կողմում ցորենի հատիկաձև, կենտրոնում գմբեթաձև ելուստով զարդատախտակներ: Զարդանախշված է խիտ ոճավորված բուսազարդերով: ՈՒնի հատիկանախշ եռանկյուն մասերով ժանյակ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  588.8 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-619