Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են Ցարական Ռուսաստանի «20»- կոպեկանոց 55 մետաղադրամներ: Ճարմանդը երկմաս է, մեկին կից ունի շրջանաձև հավելված, որի մեջտեղում ամրացված է գմբեթաձև, սրածայր մի ելուստ: Զարդատախտակների և շրջանաձև հավելվածի եզրերը հատիկանախշ են: Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Ճարմանդի մյուս մասի վրա պատկերված է թռչնապատկեր Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  566.2 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  685/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-94