Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկմաս ճարմանդից և կաշվե ժապավենից, որի վրա ամրացված են 42 ռուսական «20»-կոպեկանոց մետաղադրամներ: Ճարմանդամասերից մեկն ունի շրջանաձև հավելված, որի կենտրոնում գմբեթաձև ելուստ է: Մյուս մասի ծածկվող մասի վրա կա արաբատառ արձանագրություն՝ «Ալի Իսմայիլ» և ՀԻջրայի թվագրություն՝ «1922թ.»: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Քաշ (գր)՝  428.4 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2003/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-395