Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են երեսուներկու զարդատախտակներ և ճարմանդը: Ճարմանդն ուռուցիկ է, եռաելուստ, ալիքաձև կտրտված եզրերով, ունի երեք սևադապատ շրջագոտի: Զարդատախտակների մի մասն ունեն աղեղնաձև դեպի ներս, մի մասը դեպի դուրս կտրվածքներ, որոնք հագնելով իրար ստեղծում են սեղմ շարք: Զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև ձևավորում; Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Նյութը՝  ոչ թ.մ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  314.5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2677/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-468