Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են երկու մասից կազմված ճարմանդը և երեսուներկու տարբեր արժեքների մետաղադրամ- կոճակներ: Ճարմանդամասերը լայն են, ուղղանկյունաձև, եզրավորված քառաթերթ ծաղկի շարանով: Ճարմանդի մի մասը ունի կտրտված եզրերով շրջանաձև հատված, որի վրա ագուցված է երեք հատ գունավոր ապակի: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ.,ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX- րդ դարի սկիզբ Քաշ (գր)՝  293.3 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2635/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-455