Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտու վրա հագված են գմբեթաձև երկելուստ ճարմանդը և հիսուներկու զարդատախտակներ՝ ճարմանդի երկրորդ կեսի հետ միասին: Զարդատախտակների մի մասը դեպի ներս աղեղնաձև կտրվածքով են, կենտրոնում փոքր գմբեթաձև ելուստով, մյուս մասը դեպի դուրս աղեղնաձև կտրվածքով, նեղ, կենտրոնում համեմատաբար մեծ գմբեթաձև ելուստով: Գոտին ստորին մասում ունի հատիկանախշ ժանյակ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Ունի վրացատառ գրություն: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  692.4 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4504/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-570