Գոտի արծաթյա

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե նեղ սև ժապավենին հավաքված են 25 ուղղանկյուն, լայն, 21 սրտաձև, նեղ շարժական մասեր: Երկու մասերն էլ ունեն սևացած ծաղկանախշեր և հագած են իրար: Կենտրոնով անցնում է կետաշարքը: Ուղղանկյուն, լայն մասը ունի առանձնացվող նուրբ երիզ: Ճարմանդը մաշված է Ա-մասը քիչ գմբեթավոր օձագլուխ կեռիկով, Բ-մասը՝ տափակեցված, օղակավոր կապիչով: Նախշը խամրած է, սպիտակավուն է, կան կանաչի հետքեր: Թերի: Լայնություն (սմ)՝  2,2 Երկարություն (սմ)՝  54 Նյութը՝  Արծաթ,կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3003 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2044