Գոտի արծաթյա

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն գոտու վրա բրդյա թելերով, կաշվե նեղ կապիչներով, պղնձյա ամրակներով հավաքված են 77 արծաթե մետաղադրամներ՝ 59 Ցարական Ռուսաստանի, 18-ը՝ Արաբական դրամներ: Երեք տեղով կախված են երկուական մեծ ու փոքր դրամներ՝ իրար միացված մետաղյա ամրակապերով: Կաշին մեջտեղից կիսված է: Ա ճարմանդը ուղղանկյուն քառանկյուն է, երեք կողմից ելուստավոր շրջանակով, մեջտեղում գմբեթավոր, ելուստավոր շրջանակը, փիրուզ ակով: Ունի կապող երկու օղակներ: Բ ճարմանդը նույնն է, երկու կեռիկով, կոճկող մասը ձևավոր է, ունի երեք գմբեթավոր ելուստներ երկու փիրուզ, մեկ կանաչ ակով: Ամբողջական, պահպանված: Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  79 Նյութը՝  Արծաթ, արծաթյա մետաղադրամներ, պղինձ, կաշի, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2676 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1761