Գոտի՝ կանացի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ կանացի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 35 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակների մի եզրն ալիքաձև ձևավորում ունի: Պատրաստված է ձուլման տեխնիկայով: Զարդատախտակների ֆոնին պատկերված են խաղողի ողկույզ և տերև, իսկ խաղողը խորհրդանշում է պտղաբերություն: Ճարմանդը թամբաձև է, որի երկու կողքից և վերնամասում պատկերված են բուսական զարդանախշեր: Ճարմանդից շղթայով կախված է մի հատիկանախշ գնդիկ: Զարդատախտակների մի կողմը ներսի վրա ունի կիսաշրջանաձև ելուստ: Զարդատախտակները սեղմ ձևով հագնում են իրար: Զարդատախտակների վրա պատկերված են խաղողի ողկույզ և տերև: Նյութը՝  արծաթ, սևադ,ոսկեջուր, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի կես Քաշ (գր)՝  690 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  807 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-157