Գոտի ‹‹Հաղարծին››

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ուղղանկյունաձև քիչ գոգավոր, մետաղյա ներդիրներով միացած 12 զարդատախտակից և ճարմանդից: Զարդատախտակները փորագրված են և պատված են զանազան երանգի արծնով, որոնց կենտրոնում ագուցված են ձվաձև խրիզոպրազներ: Ճարմանդի կենտրոնը՝ ելուստավոր, կենտրոնում ագուցված է էլիպսաձև քարը: Ճարմանդի մի ծայրից ձգվում է բարակ շղթան, այն մյուս ծայրին է միանում մետաղյա ներդիրի միջոցով: Վարպետ՝  Նելսոն Հակոբան Նյութը՝  արծաթ,արծն, խրիզոպրազ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Քաշ (գր)՝  363.1 Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6330/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-679