Գոտի մետաքսահյուս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկարավուն ու նեղ մետաքսահյուս երկերես։ Մի կողմից կարմիր հիմնագույնի վրա դեղին գույնով արված են շախմատաձև, աստիճանաձև նախշեր, գծանախշեր, մկրատե, խիտ ոճավորված ծաղկանախշերով ծաղկամանի պատկերներ, մյուս կողմից դեղին հիմնագույնի վրա արված են կարմիր գույնի զարդանախշեր։ Երկու եզրագոտիները հարդարված են սև հիմնագույնի վրա սպիտակ գույնով կատարված սեպաձև նախշերի երկար շարքերով, որոնք երկու կողմից ունեն կանաչ գույնի նեղ գծանախշ։ Վրան կա մակագրություն․ « ԹՒՒ 1908 Ի ԻՎԱՅԵԼՈՒՄՆ ԿԱՊՕՂԻՆ»։ Երկու ծայրերին ունի բազմագույն ծոպեր։ Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  314 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Հայտնաբերման ժամանակը՝  19.08.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6630/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2943